Ֆուտբոլի Շոտլանդիայի ազգային հավաքականի երկրպագու Քրեյգ Ֆերգյուսոնը Գլազգոյից ոտքով հասել է Գերմանիայի Մյունխեն քաղաք:
Նրան Մյունխենում դիմավորել են ծափահարություններով: Երկրպագուն ոտքով 1600 կմ ճանապարհ է անցել: Նա 42 օր է ծախսել Գերմանիա հասնելու և ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացման խաղը դիտելու համար:
Հիշեցնենք, որ Գերմանիա - Շոտլանդիա Եվրո-2024-ի բացման հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


