Սիդնեյում կայացած UFC 293 մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպեցին միջին քաշային կարգում (մինչև 84 կգ) գործող չեմպիոն Իսրայել Ադեսանյան ու ամերիկացի Շոն Սթրիքլենդը: Նորզելանդացի մարտիկը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց 32-ամյա Սթրիքլենդը՝ 49-46, 49-46, 49-46:
Այս հաղթանակը 28-րդն է ամերիկացու կարիերայում ու 3-րդը 2023 թվականին (նա նաև կրել է 5 պարտություն): 34-ամյա Ադեսանյան կրեց 3-րդ պարտությունը 27 մենամարտում:
Հիշեցնենք, որ Իսրայել Ադեսանյան նախորդ մենամարտն անցկացրել էր ապրիլին կայացած UFC 287 մրցաշարում, որտեղ նոկաուտով հաղթանակով ռևանշի էր հասել բրազիլացի Ալեքս Պերեյրայի նկատմամբ ու վերադարձրել չեմպիոնական գոտին։