Logo

Շոմուրոդով. «Մխիթարյանն ինձ շատ է օգնել «Ռոմայում»»

18:41 / 13.04.2024Ֆուտբոլ
null

«Կալյարիի» ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովն «Ինտերի» դեմ Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի խաղից առաջ խոսել է միլանյան գրանդի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ նախկինում խաղացել էր «Ռոմայում»:

«Ես նախկինում խաղեր անցկացրել եմ «Ինտերի» դեմ, բայց երբեք չեմ կարողացել գոլ խփել: Նրանք շատ ուժեղ են, իսկապես լավագույնն Իտալիայում: Բայց մենք հնարավորություն ունենք միավորներ վաստակել:

«Ինտերի» խաղացողներից ամենաշատը հավանում եմ Մխիթարյանին, նա հայ է, մենք խոսում ենք ռուսերեն։ Հենրիխն ուժեղ ֆուտբոլիստ է, խաղում է հանգիստ, առաջին հերթին օգտագործում է ուղեղը և շատ բան է անում թիմի համար։ Մխիթարյանն ինձ շատ է օգնել «Ռոմայում»»,- հայտնել է 28-ամյա ֆուտբոլիստը La Gazzetta dello Sport պարբերականին:

«Ինտերը» «Կալյարիին» կընդունի աապրիլի 14-ին, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 75 միավորով Ա սերիայի առաջատարն է, 14 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Միլանին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ