Դորտմունդի «Բորուսիայի» պահեստային ֆուտբոլիստները «Մամելոդի Սանդաունսի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման առաջին խաղակեսի ընթացքին հետևել են հանդերձարանից:
«Մեր պահեստայիններն առաջին խաղակեսը դիտեցին հանդերձարանից՝ կիզիչ արևից խուսափելու համար. նման բան երբեք չէինք տեսել, բայց այս շոգի պայմաններում դա տրամաբանական է»,- նշված է գերմանական ակումբի հաղորդագրությունում:
Our subs watched the first half from inside the locker room to avoid the blazing sun at TQL Stadium – never seen that before, but in this heat, it absolutely makes sense. 🥵 #FIFACWC pic.twitter.com/5GYtMER1fQ
— Borussia Dortmund (@BVB) June 21, 2025
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում գերմանական գրանդը 4-3 հաշվով հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող թիմին:


