Շվեյցարիայի քրեական դատարանն արդարացրել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին ու ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերին, հայտնում է L'Équipe-ը։
Գործը վերաբերում էր 2 միլիոն շվեյցարական ֆրանկին, որը Պլատինին Բլատերի համաձայնությամբ ստացել էր 2011 թվականին՝ որպես տեխնիկական խորհրդատուի աշխատանքի փոխհատուցում։
Հետաքննությունը սկսվել էր դեռևս 2015 թվականին: 2022-ին առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Բլատերին ու Պլատինիին, իսկ այսօր Շվեյցարիայի Մուտենց քաղաքի վերաքննիչ դատարանի դատավորները կրկին մերժել են դատախազի պահանջը (20-ամսյա պայմանական ազատազրկում) և արդարացրել են նախկին պաշտոնյաներին:
Դատարանը պահանջել է նաև 186.200 եվրո փոխհատուցում Պլատինիի և 114.200 եվրո՝ Բլատերի համար: