Logo

Շվեյցարիայի հավաքականը մի կերպ խուսափեց պարտությունից բելառուսների դեմ խաղում

23:30 / 15.10.2023Ֆուտբոլ
null

Շվեյցարիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի I խմբի 8-րդ տուրում հյուրընկալեց Բելառուսի թիմին և մի կերպ կարողացավ խուսափել սենսացիոն պարտությունից՝ 3-3:

Առաջին խաղակեսից հետո հյուրերը պարտվում էին 0-1 հաշվով, սակայն կարողացան երեք անընդմեջ գոլ խփել: Տանտերերը կարողացան ևս երկու գոլ խփել խաղի 89-րդ և 90-րդ րոպեներին ու խուսափել պարտությունից:

Բելառուսի հավաքականը 3 գոլ խփեց՝ ունենալով 1,11 xG: Հյուրերի՝ դարպասին կատարած 3 հարվածներն էլ ավարտվեցին գոլով, իսկ շվեյցարացիներն արդյունավետ օգտագործեցին դարպասին կատարած 6 հարվածների կեսը:

Եվրո-2024, ընտրական մրցաշարի I խումբ, 8-րդ տուր

Շվեյցարիա - Բելառուս՝ 3-3 (տեսանյութ)

Ջերդան Շաքիրի, 28, Մանուել Ականջի, 89, Զեկի Ամդունի, 90 - Մաքս Էբոնգ, 61, Դենիս Պոլյակով, 69, Դմիտրի Անտիլևսկի, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա