Շվեյցարացի գեղասահորդուհի Ալեքսիա Պագանինին 22 տարեկանում հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին։
«Այժմ ես նախատեսում եմ կենտրոնանալ սառցե շոուների և այլ հրաշալի նախագծերի վրա:
Շնորհակալություն բոլորին, որոնք աջակցեցին ինձ իմ ճանապարհորդության ընթացքում: Հատուկ շնորհակալություն ծնողներիս: Իմ կարիերայի ընթացքում շատ արժեքավոր դասեր եմ քաղել և այժմ անհամբեր սպասում եմ, թե ինչ է սպասվում ինձ հաջորդիվ»,- գրել է Պագանինին սոցցանցերում:
Պագանինին երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին և զբաղեցրել 21-րդ տեղը։ Աշխարհի առաջնությունում նրա լավագույն արդյունքը 19-րդ տեղն է, Եվրոպայի առաջնությունում՝ չորրորդ Նա չորս անգամ հաղթել է Շվեյցարիայի առաջնությունում։