Շվեյցարացի ռեժիսոր Զեն Իվոնը շախմատային ֆիլմ նկարահանելու նպատակով այցելել է Հայաստան։
Նա հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում, հանդիպել այդ մարզօջախի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանին։
Գրոսմայստերը հյուրին ծանոթացրել է ակադեմիայի գործունեությանը և պայմաններին, պատմել շախմատային ծրագրերի մասին, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան:


