Գերմանական «Շտուտգարտը» նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Սեբաստիան Հյոնեսի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հյոնեսը գերմանական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին նշանակվել է 2023 թվականի ապրիլին:
Նախորդ մրցաշրջանում «Շտուտգարտը» Գերմանիայի Բունդեսլիգայում զբաղեցրել է երկրորդ տեղը` նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր: