Logo

«Շտուտգարտն» ու «Բայերը» հաղթողին չպարզեցին

23:41 / 10.12.2023Ֆուտբոլ
null

«Բայերը» Գերմանիայի Բունդեսլիգայի 14-րդ տուրում հյուրընկալվեց «Շտուտգարտին»: Հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Առաջին կեսից հետո տանտերերը Քրիս Ֆուխրիխի գոլի շնորհիվ հաղթում էին նվազագույն հաշվով, սակայն երկրորդ կեսի մեկնարկում Ֆլորիան Վիրցը խփեց պատասխան գնդակը:

«Շտուտգարտն» անպարտելիության շարքը հասցրեց 6 խաղի, իսկ «Բայերը»՝ 25 հանդիպման:

Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 36-ի և աղյուսակի առաջատարն է: «Բավարիան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 32 միավորով երկրորդն է: «Շտուտգարտը» 31 միավորով երրորդն է:

Գերմանիայի Բունդեսլիգա, 14-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բայեր Լևերկուզեն»՝ 1-1

Քրիս Ֆուխրիխ, 40 - Ֆլորիան Վիրց, 47

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա