Գերմանական «Շտուտգարտի» երկրպագուները ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին տուրի խաղում վիրավորական պաստառներ են պարզել, որոնք ուղղված են եղել փարիզյան գրանդի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին:
Պաստառների վրա արաբերեն գրված է եղել. «Մենք շարունակում ենք շարժվել ֆուտբոլի ճանապարհով, որտեղ դուք տեղ չունեք:
Ընդմիջումից հետո տրիբունաներում ևս մեկ պաստառ է հայտնվել. «Ատում ենք քո ֆուտբոլային դիկտատուրան»:
«Շտուտգարտը» Լիգայի փուլի վերջին տուրի խաղում 1-4 հաշվով պարտվել էր ՊՍԺ-ին և դուրս էր մնացել հետագա պայքարից:


