Մատեո Բերետինին (Իտալիա, 95-րդ ռակետ) դուրս է եկել Շտուտգարտի ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։
28-ամյա թենիսիստը մրցաշարի կիսաեզրափակիչում 6-4, 6-0 հաշվով հաղթել է իր հայրենակից Լորենցո Մուզետիին (30-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 7 րոպե։
Եզրափակիչում Բերետինին հունիսի 16-ին մրցելու է Ջեյք Դրեյպերի (Մեծ Բրիտանիա, 40-րդ ռակետ) դեմ։
Աշխարհի նախկին 6-րդ ռակետ Բերետինին վերջին տարիներին պարբերաբար ապաքինվում է վնասվածքներից և չի կարողանում վերադառնալ նախկին մարզավիճակին։ Իտալացին 2021 թ. խաղացել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» եզրափակիչում և 7-6, 4-6, 4-6, 3-6 հաշվով զիջել սերբ Նովակ Ջոկովիչին։