Logo

«Շնորհակալություն, մարզիչ». «Փյունիկի» ֆան ակումբը հրաժեշտ է տվել Եղիշե Մելիքյանին

20:37 / 11.08.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» ֆան ակումբը Գյումրիի «Շիրակի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի արտագնա խաղից առաջ հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Եղիշե Մելիքյանին:

«Սեկտոր 18» ֆան ակումբի անդամները պարզել են պաստառ, որի վրա գրված է` «շնորհակալություն, մարզիչ»: Երկրպագուները նաև Մելիքյանի պատկերով պաստառ են պարզել: Մելիքյանը Գյումրիի քաղաքային ստադիոնում հետևում է հանդիպմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մելիքյանը հեռացել էր «Փյունիկից» և նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նա Հայաստանի 16-ակի չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փյունիկը» կգլխավորի Արտակ Օսեյանը:

«Շիրակ» - «Փյունիկ» խաղը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ