Logo

Շմեյխելը տեղափոխվեց բելգիական ակումբ

23:55 / 05.09.2023Ֆուտբոլ
null

Դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելն ազատ գործակալի կարգավիճակում միացել է բելգիական «Անդերլեխտին», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Շմեյխելի նախորդ ակումբը ֆրանսիական «Նիսն» էր, որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 46 հանդիպման և այդ խաղերից 13-ում սեփական դարպասը պահել անառիկ։

36-ամյա դարպասապահը նախկինում խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիում», «Լիդս Յունայթեդում» և «Լեսթեր Սիթիում»։ «Լեսթերի» կազմում Շմեյխելը 2015/16 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն։ Կասպեր Շմեյխելը 91 հանդիպման է մասնակցել նաև Դանիայի ազգային հավաքականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ