Logo

Շիրեր. «Սաութգեյթն Անգլիայի հավաքականին վերադարձրել է հավատն ու երջանկությունը»

13:45 / 15.06.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու (260 գոլ) Ալան Շիրերը խոսել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մասին.

«Կարծում եմ նրա վրա պետք չէ ճնշում գործադրել։ Զգում եմ, որ եթե Գարեթը չհաղթի Եվրոպայի առաջնությունը, կլքի պաշտոնը։ Նա արդեն բազմիցս ակնարկել է այդ մասին, բայց կհեռանա գլուխը բարձր։ Սաութգեյթն Անգլիայի հավաքականին վերադարձրել է հավատն ու երջանկությունը։

Անգլիայի այս հավաքականը համախմբած է։ Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ միասնական ու հանուն մարզչի։ Երբ ես էի խաղում, ամեն ինչ լրիվ այլ էր։ Այդ ժամանակ մեծ մրցակցություն կար, իսկ ֆուտբոլիստները բաժանված էին մի քանի խմբի։ Այժմ հավաքականի հանդերձարանն ավելի բաց է, իսկ ֆուտբոլիստները նման են իսկական թիմի»,- մեջբերում է The Telegraph-ը։

53-ամյա Սաութգեյթն Անգլիայի հավաքականը մարզում է 2016 թ. սեպտեմբերից։ «Երեք առյուծները» նրա գլխավորությամբ 95 խաղում տարել են 60 հաղթանակ, 18 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 17 պարտություն։ Անգլիացիները մասնակցելու են Եվրո-2024-ին և մրցաշարի C խմբում մրցելու են Սերբիայի, Դանիայի ու Սլովենիայի հավաքականների դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ