Գյումրիի «Շիրակի» կազմը համալրել են կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը և հարձակվող Ռազմիկ Հակոբյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռուդիկ Մկրտչյանը գյումրեցիների կազմում խաղալու փորձ ունի, իսկ Ռազմիկ Հակոբյանն առաջին անգամ է միանում թիմին։
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստների նախորդ ակումբը Երևանի «Արարատն» էր:
Չարենցավանի «Վանն» ավարտում է համագործակցությունը Բոա Քոլինսի,Գաբա Ջոսուեի և Իբրահիմ Յահայայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վեստ Արմենիան» էլ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Սարգիս Մեթոյանի հետ, ինչպես նաև ավարտվել է Սարգիս Շահինյանի պայմանագրի ժամկետը։