Logo

«Շիրակը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

17:55 / 07.10.2023Ֆուտբոլ
null

Գյումրիի «Շիրակը» պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթակիր՝ տիտղոս նվաճելով 6 տարվա ընդմիջումից հետո։

Սուպերգավաթի խաղում մարզային ակումբը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուին»։ 

Արմավիրի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։ «Շիրակի» սերբ դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում գրանցեց 3 սեյվ, ինչպես նաև դարձավ գոլի հեղինակ։ Հարվածաշարում թիմերն իրացրին 8-ական հարված։

«Շիրակը» Հայաստանի Սուպերգավաթը նվաճել է նաև 1996, 1999, 2003, 2013, 2017 թվականներին։ Գյումրիի թիմը Հայաստանի առաջին սուպերգավաթակիրն է։

«Ուրարտուն» Հայաստանի սուպերգավաթակիր դարձել է մեկ անգամ՝ 2014 թվականին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում այս թիմերը հանդիպել էին Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ հաղթել էր երևանյան ակումբը։

Հայաստանի Սուպերգավաթ

«Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-0 (11-մետրանոցներով՝ 6-5)

Հեռացում՝ Դրամանե Սալու («Ուրարտու»), 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ