Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի երրորդ խաղում «Արարատը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Գյումրիի «Շիրակին» և պարտվեց 0-1 հաշվով:
Գյումրեցիների կազմում 32-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի կիսապաշտպան Մուսա Բակայոկոն: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Շիրակի» սերբ պաշտպան Ալեքսա Վիդիչը:
«Շիրակը» 14 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Արարատը» 11 միավորով 8-րդն է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Արարատ» - «Շիրակ»՝ 0-1
Մուսա Բակայոկո, 32
Հեռացում՝ Ալեքսա Վիդիչ, 90+2 («Շիրակ»)
Fastex ՀՊԼ-ի 13-րդ տուրին ընդառաջ