Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ հետնապահ Կապանի «Գանձասարի» նկատմամբ։
Երևան «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն։ 54-րդ րոպեին գանացի կիսապաշտպան Իսրայել Օպոկուն խփեց դաշտի տերերի պատասխան գոլը։ Գյումրեցիներին հաղթանակ պարգևեց փոխարինման մտած Ռազմիկ Հակոբյանը, որը մրցակցի դարպասը խաղի վերջին րոպեին գրավեց տուգանային հարվածով։
«Շիրակն» 9 խաղից հետո վաստակեց 10 միավոր և հավասարվեց 5-6-րդ տեղերը բաժանող «Նոային» ու «Փյունիկին»։ «Գանձասարը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո դեռ հաղթանակ չունի և 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Գանձասար» - «Շիրակ»՝ 1-2
Իսրայել Օպոկու, 54 – Մորի Կոնե, 45+1, Ռազմիկ Հակոբյան, 90
Հեռացում՝ Իսրայել Օպոկու, 90+5 («Գանձասար»)
Fastex Պրեմիեր լիգա. «Ուրարտու» - «Նոա» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ