Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Գյումրիի «Շիրակը» թուրքական Բելեկում ընթացող մարզական հավաքի երրորդ խաղում անընդմեջ պարտություն կրեց:
Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը 0-2 հաշվով պարտվեց Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը ներկայացնող Կրասնոդարի «Կուբանին»:
Ավելի վաղ Գյումրիի թիմը պարտվել էր նաև ղազախական «Մակտարալին» (0-1) և Մոսկվայի «Դինամո-2»-ին (0-2):
Ընկերական հանդիպում
«Շիրակ» (Հայաստան) - «Կուբան» (Ռուսաստան)՝ 0-2