Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Գյումրիի «Շիրակը» տանն ընկերական հանդիպում անցկացրեց վրացական «Թելավիի» հետ և հաղթեց 2-1 հաշվով:
«Շիրակի» կազմում գոլեր խփեցին 25-ամյա պաշտպան Սերյոժա Ուռուշանյանը և 17-ամյա կիսապաշտպան Սուրեն Ծառուկյանը:
Վրացական ակումբի կազմում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը մասնակցեց ամբողջ խաղին:
36-ամյա պաշտպան Հրայր Մկոյանը «Շիրակ» վերադառնալուց հետո առաջին խաղն անցկացրեց` փոխարինման դուրս գալով երկրորդ կեսում։
Լուսանկարը՝ «Շիրակի» մամուլի ծառայություն: