Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Գյումրիի «Շիրակը» հայտարարել է ևս մեկ տրանսֆերի մասին:
Ակումբի կազմը համալրել է կոտդիվուարցի հարձակվող Աբդուլ Սամիր Կոնեն, որը կնքել է երեք տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ «Շիրակը» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածը կմեկնարկի մարտի 1-ին նախատեսված գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» դեմ խաղով: