Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալեց Երևանի ԲԿՄԱ-ին: Արձանագրվեց 1-1 հաշիվը:
Տանտերերից երկրորդ խաղակեսում 11-մետրանոցը դիպուկ իրացրեց կոտդիվուարցի հարձակվող Մուսա Բակայոկոն, որը կարճ ժամանակ անց կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից: ԲԿՄԱ-ի պատասխան գոլը վերջնամասում խփեց 21-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը:
«Շիրակը» 32 միավորով 5-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն 18 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 28-րդ տուր
«Շիրակ» - ԲԿՄԱ՝ 1-1
Մուսա Բակայոկո, 67 (11մ.) - Գրենիկ Պետրոսյան, 84
Հեռացում՝ Մուսա Բակայոկո, 74 («Շիրակ»)