Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» տնային խաղում չկարողացավ առավելության հասնել Գյումրիի «Շիրակի» նկատմամբ՝ 2:2:
Հանդիպման 24-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի վինգեր Դոնալդ Կոդիան: Բաց թողած գոլից 3 րոպե անց Յայա Սանոգոն հավասարեցրեց հաշիվը:
88-րդ րոպեին Թեմուր Ջիկիան 11 մետրանոցից առաջ մղեց տանտերերին, սակայն գյումրեցիներն ավելացված ժամանակի 7-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Համլետ Մնացականյանը:
Այս տուրից հետո Դմիտրի Գունկոյի թիմը վաստակեց 27 միավոր և մնաց չորրորդ տեղում։ «Շիրակը» 11 միավորով 8-րդն է։
Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր
«Ուրարտու» - «Շիրակ»՝ 2-2
Յայա Սանոգո, 27, Թեմուր Ջիկիա 88 (11մ)– Դոնալդ Կոդիա, 24, Համլետ Մնացականյան, 90+7
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն