16 տարեկանում կյանքից հեռացել է Գյումրիի «Շիրակի» սան Նարեկ Գրիգորյանը։ Ֆուտբոլիստի մահվան պատճառները չեն նշվում։
«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ 16 տարեկանում կյանքից հեռացել է «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան Նարեկ Գրիգորյանը:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու մտերիմներին անդառնալի ու չմխիթարվող կորստի կապակցությամբ»,- նշված է ակումբի ցավակցական ուղերձում։