Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:
Շնորհակալություն Էդգար Թորոսյանին համատեղ աշխատանքի, ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար: Մաղթում ենք հաջողություն մարզչական հետագա կարիերայում»,- ասվում է ակումբի հայտարարությունում։
Հեռանալուց առաջ Էդգար Թորոսյանը հանդիպել է «Շիրակի» ֆուտբոլիստներին ու ակումբի անձնակազմին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն ու հաղթանակներ:
39-ամյա մասնագետը 2020 թվականի ապրիլից էր գլխավորում «Շիրակը», որի հետ նախորդ մրցաշրջանում հասել էր Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Թորոսյանը գլխավորել է նաև Երևանի «Արարատը»։


