VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրը մեկնարկեց մարզային՝ «Շիրակ» - «Վան» դերբիով: Գյումրիում կայացած խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Չարենցավանի թիմի կազմում 50-րդ րոպեին հաշիվը բացեց Արտյոմ Բիլյին, 72-րդ րոպեին 11-մետրանոցից տանտերերին պարտությունից փրկեց Արտյոմ Գևորկյանը:
«Վանը» 11 միավորով 3-րդն է, «Շիրակը» 5 միավորով 8-րդն է:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Շիրակ» - «Վան»՝ 1-1
Արտյոմ Գևորկյան, 72 - Արտյոմ Բիլյի, 50
VBET ՀՊԼ. 7-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ


