Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանում տեղացող առատ ձյան պատճառով, FastNews-ը տեղեկանում է ՀՖՖ Մրցումների բաժնից:
- Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» - «Արարատ» խաղը հետաձգվել է:
- Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» - «Նոա» խաղը վերանշանակվել է ժամը 16:00-ին:
- Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումը վերանշանակվել է ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր սպորտ» մարզադաշտ:
Fastex Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի