Logo

Շիկը չի հետևի Բոնիֆեյսի օրինակին. «Թոփ մակարդակում խաղալու հավակնություն ունեմ»

14:45 / 29.01.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը մեկնաբանել է իր թիմակից Վիկտոր Բոնիֆեյսի որոշումը: Նիգերիացին 60 միլիոն եվրոյով կտեղափոխվի «Ալ Նասր», որտեղ տարեկան կստանա 15 միլիոն եվրո աշխատավարձ:

«Ես 29 տարեկան եմ և դեռ բարձր մակարդակում խաղալու հավակնություն ունեմ: Սաուդյան Արաբիայում խաղալը հիմա բացառվում է:

Ես կշարունակեմ մարզվել նույն տրամադրվածությամբ, ինչպես նախկինում: Կապ չունի՝ Վիկտորն այստե՞ղ է, թե՞ ոչ. դա իրավիճակը չի փոխում: Ես միշտ կենտրոնացած եմ ինձ վրա ու երբեք ուրիշներին չեմ նայել»,- չեխ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է bulinews.com-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ