Logo

Շևչենկոյի որդին պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ

00:31 / 03.07.2023Ֆուտբոլ
null

Ուկրաինայի հավաքականի և իտալական «Միլանի» լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոյի որդի Կրիստիանը պայմանագիր է կնքել անգլիական «Ուոթֆորդի» հետ: Այդ մասին 16-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում:

Պայմանագրի ժամկետն ու ֆինանսական պայմանները չեն նշվում: 

Կրիստիան Շևչենկոն խաղացել է Լոնդոնի «Չելսիի» պատանեկան թիմերում ու հիմնականում ելույթ է ունեցել կիսապաշտպանի դիրքում:

Հիշեցնենք, որ Անգլիայի Չեմպիոնշիփի 2022/23 մրցաշրջանում «Ուոթֆորդը» զբաղեցրել էր 11-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ