«Ջենոան» պաշտոնական հայտարարություն է արել, ըստ որի՝ թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Շևչենկոյին ժամանակավորապես կփոխարինի Աբդուլայ Կոնդոն, իսկ նրան կօգնի Ռոբերտո Մուրգիտան:
Հավելենք՝ 45-ամյա ուկրաինացին ջենոական ակումբի ղեկին էր 2021 թվականի նոյեմբերի 7-ից: Նրա գլխավորությամբ ակումբն 9 հանդիպում է անցկացրել Իտալիայի Ա Սերիայում, կրել է 6 պարտություն, 3 խաղ ավարտել ոչ-ոքի, հաղթանակ չունի: