Logo

«Ջենոան» Շևչենկոյին և նրա մարզչական շտաբին խոշոր փոխհատուցում կվճարի պայմանագիրը խզելու դեպքում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:12 / 13.01.2022Լուրեր

Իտալական «Ջենոան» առաջիկայում կրկին կարող է փոխել գլխավոր մարզչին՝ հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Ակումբը ցանկանում է բաժանվել թիմը գլխավորող ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյից: Նրա գլխավորությամբ «Ջենոան» 9 խաղում հաղթանակ չի տոնել(6 պարտություն և 3 ոչ-ոքի): «Ջենոան» արդեն սկսել է պայմանագիրը խզելու բանակցությունները, սակայն խնդիրն այն է, որ աշխատանքային հարաբերությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ակումբն ստիպված կլինի շուրջ 20 միլիոն եվրո վճարել ուկրաինացուն և նրա մարզչական շտաբին:

Նշվում է, որ այսօր իտալական ակումբի ներկայացուցիչները հանդիպելու են ֆրանսիացի մարզիչ Ռուդի Գարսիային, որը կարող է ստանձնել թիմի ղեկը։ 

«Ջենոան» 21 խաղում վաստակած 12 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղն է զբաղեցնում Իտալիայի Ա Սերիայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա