«Ինտեր Մայամին» հայտարարել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ նոր պայմանագիր է ստորագրել: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը:
«Ես շատ ուրախ եմ այստեղ մնալու և այս նախագծի վրա աշխատելու շարունակության համար: Դա ոչ միայն իմ երազանքն էր, այլև հրաշալի իրողություն՝ խաղալ այս ստադիոնում՝ «Մայամի Ֆրիդոմ Պարկում»։ Ես շատ երջանիկ եմ Մայամի ժամանելուց ի վեր, ուստի իսկապես ուրախ եմ, որ շարունակելու եմ խաղալ այստեղ»,- ասել է աշխարհի չեմպիոնը պայմանագիրը ստորագրելուց հետո:
He’s in. Are you?
— Inter Miami CF (@InterMiamiCF) October 23, 2025
Read all the details here: https://t.co/C6hZxkmYKh pic.twitter.com/tivN644Xkc
Ավելի վաղ «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ լեգենդար ֆուտբոլիստն ակումբի նոր ստադիոնի կառուցման ֆոնին պայմանագիր է ստորագրում:
38-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան թիմի կազմում խաղում է 2023 թվականի հուլիսից, անցկացրել է 82 խաղ, խփել 71 գոլ և կատարել 37 ասիստ:


