Logo

«Շատ լարված օրեր էին. պատկերացնում էի, որ խաղալու եմ երկու թիմերում էլ». Նեյմար

14:26 / 17.01.2025Ֆուտբոլ
null

Նեյմարն ասել է, որ «Սանթոսում» խաղալու ժամանակահատվածում իր ծառայություններով հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալը».

«Շատ լարված օրեր էին. մի կողմում «Ռեալն» էր, մյուս կողմում էլ՝ «Բարսելոնան»: Զրուցել եմ ակումբների նախագահների հետ: Մտածում էի՝ խաղալու եմ երկու թիմերում էլ: Ի վերջո, սիրտս ընտրեց «Բարսելոնային»»,- «Ալ Հիլալի» հարձակվողի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նեյմարը «Բարսելոնայում» հանդես եկել է 2013-ից 2017 թվականներին: 32-ամյա ֆուտբոլիստը «Կապտանռնագույնների» հետ երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ