Logo

«Շատ էի սպասում այս պահին». Կարեն Նալբանդյանը՝ Հայաստանի հավաքական հրավիրվելու մասին

18:11 / 28.08.2025Ֆուտբոլ
null

«Ալաշկերտի» ավագ Կարեն Նալբանդյանը, որն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, իր տպավորություններն է արտահայտել հավաքականից հրավեր ստանալու վերաբերյալ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ազգային հավաքականում լինելը մեծ պատիվ է: Շատ էի սպասում այս պահին և հպարտ եմ, որ այստեղ եմ: Կաշխատեմ արդարացնել վստահությունը և ամբողջությամբ ներդնել իմ ուժերը»,- ասել է 23-ամյա Նալբանդյանը:

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ազգային թիմին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Սեպտեմբերի 9-ին էլ Հայաստանի թիմը կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի հավաքականին, հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Երկու խաղերն էլ կլինեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում, կհեռարձակվեն նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ