Logo

«Շարունակելու դեպքում կվտանգեի տեսողությունս». Ջոշ Թեյլորն ավարտել է կարիերան

20:12 / 21.07.2025Բռնցքամարտ
Պաշտոնական
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Ջոշ Թեյլորը սոցցանցերում գրառում է կատարել` հայտարարելով մարզական կարիերան ավարտելու մասին:

«Սա ինձ համար դժվար էր գրելը, բայց, ցավոք, դա անհրաժեշտ է: Ինչպես նախկինում հաղորդվել էր, ես ժամանակ առ ժամանակ խնդիրներ եմ ունեցել աչքիս հետ, և, ցավոք, հիմա ստիպված կլինեմ ավարտել կարիերաս, հակառակ դեպքում ես վտանգում էի կորցնել տեսողությունս:

Չնայած իմ մեջ գտնվող մարտիկը միշտ ցանկանում է շարունակել մենամարտել, ես գիտեմ, որ պետք է լսեմ բժիշկներին և փրկեմ ինձ: Իհարկե, ես չէի ուզում այսպես ավարտել կարիերաս, բայց պետք է լսեմ բժիշկներին և շրջապատիս մարդկանց:

Շնորհակալություն իմ ընտանիքին և իմ գեղեցկուհի կնոջը՝ Դանիելեին, որն ամեն քայլափոխի ինձ հետ է եղել: Բառերով չեմ կարող արտահայտել, թե որքան մեծ է ձեր անսասան սերն ու աջակցությունն ինձ համար: Հիմա ժամանակն է մտածելու 70 միլիոն բրիտանացիներից մեկը լինելու մասին և սպասելու հաջորդ օրվան: Կրկին շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ»,- գրել է 34-ամյա Թեյլորը:

Բրիտանացին պրոֆեսիոնալ ռինգում տարել է 19 հաղթանակ և պարտվել երեք մենամարտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ