Logo

Շարունակե՞լ, թե՞ ավարտել կարիերան. Մխիթարյանն ասել է՝ երբ կորոշի

14:58 / 16.10.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը DAZN Italia-ի հետ ծավալուն հարցազրույցում հայտնել է, հնարավորության դեպքում կցանկանար կարիերան շարունակել ևս մեկ-երկու տարով, հաղորդում է antonioscaduto.com-ը:

«Երբեք չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին: Ժամանակ դեռ կա: Հանգիստ եմ. երբ ժամանակը գա, կհեռանամ: 

Եթե կարողանամ շարունակել կարիերաս ևս մեկ-երկու տարի, կշարունակեմ: Դրա մասին կմտածեմ մրցաշրջանի վերջում»,- ասել է 36-ամյա հայ ֆուտբոլիստը:

Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի» 6 խաղերից 5-ին՝ ստանալով հնարավոր ընդհանուր խաղաժամանակի 67 տոկոսը:

Մխիթարյանն «Ինտերում» է 2022 թվականի ամառվանից: Ա Սերիայի առաջիկա տուրում «Ինտերը» հոկտեմբերի 18-ին կհյուրընկալվի «Ռոմային», որը հայ կիսապաշտպանի նախորդ ակումբն է: Խաղը ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ