Իտալական «Սկուդերիա Ֆերարիի» մրցարշավորդ Շարլ Լեկլերը կարիերայում առաջին անգամ հաղթել է իր համար տնային` Մոնակոյի Գրան Պրին։
Երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին։ Լավագույն եռյակը եզրափակել է «Ֆերարիում» Լեկլերի թիմակից, իսպանացի Կառլոս Սայնսը։
Աշխարհի եռակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը զբաղեցրել է 6-րդ տեղը։
Հաղթանակից հետո Լեկլերը վաստակել է 138 միավոր և աշխարհի չեմպիոնի համար պայքարում բարձրացել է երկրորդ տեղ։ Ընդհանուր հաշվարկը 169 միավորով գլխավորում է Մաքս Ֆերստապենը։ Եռյակը եզրափակում է «Մաքլարենի» բրիտանացի մրցաշրավորդ Լանդո Նորիսը, որն ունի 113 միավոր։<
Կոնստրուկտորների գավաթում «Սկուդերիա Ֆերարին» միավորների քանակը հասցրեց 252-ի, զբաղեցնում է երկրորդ տեղը և էականորեն մոտեցավ առաջատար «Ռեդ Բուլին» (276)։ «Մաքլարենը» 184 միավորով երրորդն է։