Աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան առաջին անգամ ցույց է տվել իր առաջնեկին։ 35-ամյա նախկին մարզուհին սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ երեխային կերակրում է կրծքով։
Մարիա Շարապովան մայրացել է հուլիսին 1-ին։ Առաջնեկին Թեոդոր են անվանակոչել։ Նրա ամուսինն անգլիացի գործարար Ալեքսանդր Գիլսկին է։
Շարապովան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կանանց մենախաղի հնգակի հաղթող է, WTA-ի մրցումների 39-ակի հաղթող (36-ը՝ մենախաղում): Նա կարիերան ավարտել է 2020 թվականի փետրվարին։


