Logo

Շաքիլ Օ'Նիլը նշել է՝ որ բասկետբոլիստը կարող է ամենամեծ առաջընթացը գրանցել նոր մրցաշրջանում

16:21 / 18.10.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի փառքի սրահի անդամ, NBA-ի քառակի չեմպիոն Շաքիլ Օ'Նիլը նշել է, թե ով կարող է գրանցել ամենամեծ առաջընթացը նոր մրցաշրջանում։

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստն առանձնացրել է «Բրուքլին Նեթսի» ավստրալացի խաղարկող Բեն Սիմոնսին: Ըստ Օ'Նիլի՝ 27-ամյա Սիմոնսն ունի մեծ ներուժ, որը դեռ ամբողջությամբ չի բացահայտել, հաղորդում է NBA 2K-ն։

NBA-ի նախորդ մրցաշրջանում ավստրալացին մասնակցել էր 42 խաղի, նրա միջին արդյունավետությունը կազմել էր 6,9 միավոր, 6,2 ռեբաունդ ու 6,1 ասիստ։

Հիշեցնենք, որ NBA-ի կանոնավոր առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին ու կավարտվի ապրիլի 14-ին։ Առաջին խաղային օրը կկայանա երկու հանդիպում․ նորընծա չեմպիոն «Դենվեր Նագեթսը» կխաղա «Լոս Անջելես Լեյքերսի» հետ, իսկ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» մրցակիցը կլինի «Ֆինիքս Սանզը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ