Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է Դոհայում ընթացող «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում:
Սարգսյանից կես միավորով հետ են մնում գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։
Դեկտեմբերի 10-ին Շանթը կմրցի հնդիկ անվանի շախմատիստ Արջուն Էրիգաիսիի հետ:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: