FIDE Grand Swiss 2025-ի մրցաշարի 5-րդ տուրում մրցել են Լևոն Արոնյանն ու Շանթ Սարգսյանը: Շանթն ընտրել է Տարաշի պաշտպանությունը և սև խաղաքարերով կարողացել է պարտիան ավարտել ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանը ներկայացնող շախմատիստը 30 քայլ է կատարել, որոնք Chess.com-ի համակարգչի տվյալներով ունեցել են 99,4 տոկոս ճշգրտություն:
Սարգսյանը վաստակել է 3 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն, Յան Նեպոմնյաշչին, Ռամեշբաբու Պրագնանանդհան և 8 այլ շախմատիստներ:
Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանն վաստակել են 2-ական միավոր:
Առաջատարը 4,5 միավորով իրանցի Պարհամ Մաղսուդլուն է:

