«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Շանհայում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը երկու սեթում 6-3, 7-5 հաշվով առավելության է հասել Զիզու Բերգսի հետ պայքարում: Նրա հաջորդ մրցակիցը Վալենտին Վաշրոն է, որն ավելի վաղ հաղթել էր Հոլգեր Ռունեին:
Ջոկովիչը կարիերայում 80-րդ անգամ է դուրս գալիս «Մասթերսի» կիսաեզրափակիչ: Շանհայում նա 2024թ. եզրափակիչում պարտվել էր Յանիկ Սիներին:
ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


