Ֆրանսիացի թենիսիստ Արթուր Ռինդերկնեշը դուրս է եկել Շանհայի «Մասթերսի» կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում 30-ամյա թենիսիստը երկու սեթում առավելության է հասել կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ պայքարում (6-3, 6-4):
Աշխարհի 54-րդ ռակետը կմրցի Դանիիլ Մեդվեդև - Ալեքս Դե Մինոր զույգի հաղթողի հետ։
Կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Նովակ Ջոկովիչն ու Վալենտին Վաշրոն։
ATP «Մասթերս» կարգի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


