Logo

Շանհայ. Խաչանովը մեկնարկեց հաղթանակով, աշխարհի երրորդ ռակետի անկանկալ պարտությունը

12:56 / 08.10.2023Թենիս
null

Աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Չինաստանի Շանհայ քաղաքում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում։

Երկրորդ շրջանում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 3 սեթում հաղթեց աշխարհի 302-րդ ռակետ, ղազախ Բեյբիթ Ժուկաևին՝ 7-6 (7-1), 4-6, 6-2։ Մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե։ Ղազախ թենիսիստը 20 էյս կատարեց, բայց Խաչանովը կարողացավ 2 բրեյք գրանցել

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի 18-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ։

Մրցաշարում անհաջող մեկնարկեց աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը: Ռուս թենիսիստը 6-7, 2-6 հաշվով պարտվեց Սեբաստիան Կորդային ու դուրս մնաց պայքարից։ 2023 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում հենց ամերիկացին էր 3:0 հաշվով հաղթել Մեդվեդևին:

Թոփ-10-ի ներկայացուցիչներից այսօր հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև Կասպեր Ռուդը և Անդրեյ Ռուբլյովը:

Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա