Logo

Շանհայ․ Խաչանովն իմացել է առաջին մրցակցին

16:50 / 03.10.2024Թենիս
null

Հայտնի է դարձել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը Շանհայում ընթացող ATP 1000 շարքի մրցաշարում։

Աշխարհի 27-րդ ռակետը երկրորդ շրջանում կմրցի ամերիկացի Մարկոս Հիրոնի հետ։ 47-րդ ռակետ Հիրոնը մեկնարկային մրցախաղում 6-1, 7-6 (7-4) հաշվով հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Լի Տուին։

Կարեն Խաչանովի ու Մարկոս Հիրոնի մրցախաղը կկայանա հոկտեմբերի 5-ին։

Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8 995 555 դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ