Logo

Շանհայ. Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

17:09 / 11.10.2024Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Շանհայում ընթացող «Մասթերսում» դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում սերբ թենիսիստը 7-6, 6-1, 6-4 հաշվով առավելության հասավ չեխ Յակուբ Մենշիկի (65-րդ ռակետ) նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 21 րոպե:

Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ, որը 6-4, 6-3 հաշվով հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին։ 

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկելու են աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու չեխ Տոմաշ Մահաչը։

Շանհայի ATP-1000 շարքի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ