Logo

Շանհայ․ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

18:35 / 05.10.2024Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը Շանհայում անցկացվող «Մասթերսում» մեկնարկեց ամերիկացի Ալեքս Միխելսենի նկատմամբ հաղթանակով։

Սերբ թենիսիստն աշխարհի 43-րդ ռակետին հաղթեց 7-6, 7-6 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ 56 րոպե։

Երրորդ շրջանում 37-ամյա Ջոկովիչի մրցակիցը կլինի կամ իտալացի Ֆլավիո Կոբոլին, կամ շվեյցարացի Սթեն Վավրինկան։

Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ