Logo

Շանհայ․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ եզրափակիչ

14:33 / 12.10.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները նվաճեց Շանհայի «Մասթերսի» եզրափակիչի ուղեգիր։

Չինաստանում ընթացող մրցաշարի 5-ր մրցախաղում իտալացի թենիսիստը երկու սեթում ուժեղ գտնվեց չեխ Տոմաշ Մահաչից, որը նախորդ փուլում հաղթել էր իսպանացի Կառլոս Ալկարասին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 44 րոպե։

23-ամյա Սիները եզրափակիչի տիտղոսը կվիճարկի Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 4) – Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 7) մրցախաղի հաղթողի հետ։

Շանհայի ATP-1000 շարքի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ