Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը սենսացիոն պարտություն կրեց Շանհայում ընթացող «Մասթերսի» քառորդ եզրափակիչում։
Իսպանացի թենիսիստին պայքարից դուրս թողեց աշխարհի 33-րդ ռակետ Տոմաշ Մահաչը, որն առավելության հասավ երկու սեթում՝ 7-6, 7-5։ Մրցախաղը տևեց 1 ժամ 55 րոպե։
Չեխ թենիսիստը կիսաեզրափակիչում ուժերը կչափի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ, որը հոկտեմբերի 10-ին հաղթել էր ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևին։
Հոկտեմբերի 11-ին կիսաեզրափակիչի մյուս երկու ուղեգրերը կվիճարկվեն Յակուբ Մեսնիկ (Չեխիա, 65) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 4) և Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 7) – Դավիդ Գոֆեն (Բելգիա, 66) մրցախաղերում։
Շանհայի ATP-1000 շարքի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։